«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը կշարունակի գլխավորել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը, հայտնում է AS-ը։
45-ամյա մասնագետի պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին։ Համաձայնագրի պայմանների համաձայն, այն ավտոմատ կերպով երկարաձգվում է, եթե կողմերից ոչ մեկը չցանկանա խզել այն։
Աղբյուրի համաձայն՝ Ռաուլը մերժել է մի քանի առաջարկ այլ ակումբներից՝ «Կաստիլյայի» հետ աշխատանքը շարունակելու համար։
Ռաուլը Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 թվականից։