«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է տեղափոխվել Անգլիա

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է իր թիմում տեսնել 26-ամյա իսպանացուն։ Մասնագետը ֆուտբոլիստին ճանաչում է 2020 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հոկտեմբերը «Վիլյառեալում» աշխատելուց:

2022/23 մրցաշրջանում Տորեսը 39 խաղում 1 գոլ է խփել, Transfermarkt.com-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանով հետաքրքրված է «Յուվենտուսը»։