Երևանի «Նոայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը լքել են Հայկ Մուսախանյանն ու Արթուր Դանիելյանը, կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը:
Տեղեկացնում ենք, որ սպառվել է կիսապաշտպան Արսեն Հայրապետյանի, պաշտպաններ Հայկ Մուսախանյանի և Արթուր Դանիելյանի պայմանագրի ժամկետը և նրանք ավարտում են ելույթները «Նոայի» կազմում:
Շնորհակալություն ենք հայտնում նրանց ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում», ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: