«Միլանը» փոխարինող է գտել Սանդրո Տոնալիին

«Միլանը» փոխարինող է գտել Սանդրո Տոնալիին, ով կտեղափոխվի «Նյուքասլ», հայտնում է Pazzi Di Fanta-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինո Լուիսի հետ։ «Միլանի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված է 30 միլիոն եվրո ազատման կետ:

Ֆլորենտինո Լուիսը «Բենֆիկայի» սան է։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 54 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։

Transfermarkt.com պորտալը 23-ամյա պորտուգալացու արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։