Մարտին Էդեգորը անդրադարձել է ավարտված մրցաշրջանին

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ամփոփել է ավարտված մրցաշրջանը։

«Մենք պայքարում էինք մի թիմի հետ, որն անընդհատ հաղթում էր: Վերջում, հատկապես երեք ոչ-ոքիներից հետո, կորցրինք չեմպիոն դառնալու հույսերը։ Շատ բաներ կարող են փչացնել մրցաշրջանը: Մենք մոտ էինք, բայց հիասթափությունը պետք է օգտագործվի հետագա առաջընթացի համար։

Կարծում եմ, այդ ամենը ինձ ցավ կպատճառի ամբողջ կյանքում: Հաջորդ մրցաշրջանում այլևս սխալվելու իրավունք չունենք, պետք է պայքարենք բոլոր տիտղոսների համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daigaard-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» անցած մրցաշրջանն ավարտեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: