«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, հայտնում է The Times-ը:
«Չելսին» ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ առաջարկը՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Մաունթը «Չելսիի» սան է և 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է սկսել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերի շուրջ աշխատանքները։
Transfermarkt-ը Կայսեդոյի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։