Անդրեա Բելոտտին երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

Իտալացի հարձակվող Անդրեա Բելոտտին երկարաձգել է պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Այս մասին հայտնում է հռոմեացիների մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի կեսերը։

Անցած մրցաշրջանում Բելոտտին խաղադաշտ է դուրս եկել 46 խաղերում, որոնցում չորս գնդակ է խփել:

Մրցաշրջանի ավարտին «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ տեղը՝ 38 հանդիպումներում վաստակելով 63 միավոր։