«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է «Չելսիի» ղեկավարությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է այն բանից, թե ինչպես են «Չելսիի» ներկայացուցիչներն իրենց պահում կիսապաշտպան Մեյսոն Մաունթի համար բանակցություններում, հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները լոնդոնցիներին մեղադրում են բանակցությունների և դրանց մանրամասների մասին տեղեկատվության արտահոսքի մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մերժել է 50 մլն ֆունտ ստեռլինգ և 5 մլն ֆունտ բոնուսների առաջարկը։ Լոնդոնցիները պահանջում են 58 մլն ֆունտ և ևս 7 մլն ֆունտ բոնուսներ:

Նշվում է, որ կողմերը կհանդիպեն առաջիկայում։