Ռիվալդո. «Նրա հետ մենք կդառնանք աշխարհի չեմպիոն 2026 թվականին»

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։

«Դա պատմական պահ է լինելու. Հուսով եմ, որ նա կդառնա մեր առաջին արտասահմանցի մարզիչը, և նրա հետ մենք կդառնանք աշխարհի չեմպիոն 2026 թվականին»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին Բրազիլիայի հավաքականը կարող է գլխավորել 2024 թվականի ամռանը։