«Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։
Թուրինցիները հույս ունի, որ մոտ օրերս հարցը կլուծվի։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռաբիոյի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ շաբաթվա վերջ։ Եթե կողմերը չհամաձայնվեն, ֆրանսիացին կդառնա ազատ գործակալ։
Անցած մրցաշրջանում Ադրիեն Ռաբյոն մասնակցել է 48 հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։