ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է լրագրող Դանի Գիլ Լոպեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը ցանկանում է լսել ֆուտբոլիստի հստակ դիրքորոշումը, թե արդյոք նա համաձայն է երկարաձգել պայմանագիրը, թե ոչ։ Եթե 24-ամյա ֆրանսիացին հրաժարվի, ապա այս ամառ կհեռանա թիմից։
ՊՍԺ-ն Մբապպեին ձեռք է բերել «Մոնակոյից» 2017 թվականի օգոստոսին, 180 միլիոն եվրոյով:
2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։