«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բարելավված առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։
Ինչպես հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեն` խոսքը երեք տարով պայմանագրի մասին է՝ մեկ մրցաշրջանում 30 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ Մասիմիլիանո Ալեգրիի ներկայացուցիչը հայտնել էր, որ մասնագետը կշարունակի աշխատել «Յուվենտուսի» հետ։ Միաժամանակ տեղեկություններ կան մարզչի հնարավոր հեռանալու մասին։
Նշենք, որ մասնագետի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։