Հարձակվող Մարկուս Թյուրամը հրաժարվել է միանալ ՊՍԺ-ին, հայտնում է L’Équipe-ը:
Վերջերս փարիզյան ակումբը կապի մեջ էր 25-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն Թյուրամը, ի վերջո, որոշեց չտեղափոխվել Լիգա 1:
Թյուրամը վերջին չորս մրցաշրջաններում հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Այս ամառ նա կդառնա ազատ գործակալ և պայմանագիր կկնքի այլ ակումբի հետ։
Նախորդ մրցաշրջանում Թյուրամը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։