Մարցելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:

«Բարսայի» առաջնահերթ նպատակը տրանսֆերային շուկայում կիսապաշտպանական գիծն ուժեղացնելն է։

Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է թիմ հրավիրել նրան այն դեպքում, եթե ձախողվի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրոզովիչը կարող է տեղափոխվել ԱՄԷ։