Յուրիեն Թիմբերը ընտրություն է կատարել «Արսենալի» և «Բավարիայի» միջև

«Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է De Telegraaf-ը:

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա հոլանդացին երազում է «Արսենալ» տեղափոխվելու մասին, ուստի լոնդոնյան ակումբը մնում է նրա առաջնահերթ տարբերակը։ Նրան ավելի քիչ է հետաքրքրում «Բավարիա» տեղափոխվելը, որը նույնպես պաշտպան է փնտրում:

Անցած մրցաշրջանում Թիմբերը «Այաքսի» կազմում 47 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո: