Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Ավելի վաղ տեղեկություն կար, որ մյունխենցիները չեն պայքարի անգլիացի ֆուտբոլիստի համար, սակայն իրավիճակը փոխվել է։

Ինչպես հայտնում է Bild-ը, «Բավարիան» կապի մեջ է ֆուտբոլիստի հետ, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի հետաքրքրության մասին։