«Չելսիի» վետերան Սեզար Ասպիլիկուետան տեղափոխվում է Միլանի «Ինտեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ կողմերի միջև արդեն երկու տարվա աշխատանքային պայմանագիր է կնքվել։
Իսկ «Չելսին», որի կազմում իսպանացին անցկացրել է իր կարիերայի 11 տարին, ֆուտբոլիստին անվճար կթողնի Իտալիա մեկնել։
Նշենք, որ գործող պայմանագիրը Ասպիլիկուետային կապում է «Չելսիի» հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը իսպանացի խաղացողին գնահատում է 5 միլիոն եվրո: