Դանիել Ֆարկեն անգլիական ակումբ կգլխավորի

Գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեն կդառնա անգլիական «Լիդսի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին գրում է PinkUn-ը։

Ֆարկեի վերջին աշխատավայրը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր։ Ամռան սկզբին ակումբը հայտարարեց 46-ամյա մասնագետից բաժանվելու որոշման մասին։

Հավելենք, որ «Լիդսն» Անգլիայի առաջնությունն ավարտել է 19-րդ հորիզոնականում ևկխաղա Չեմպիոնշիփում։