Քրիստոֆեր Նկունկու. «Ցանկանում եմ առաջադիմել ֆուտբոլային առումով և նվաճել գավաթներ»

«Չելսիի» նորեկ Քրիստոֆեր Նկունկուն բացատրել է կարիերան լոնդոնյան ակումբում շարունակելու իր որոշումը։

Ֆրանսիացի հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել «Լայպցիգից» և վեց տարվա պայմանագիր կնքել «թոշակառուների» հետ:

«Կարծում եմ՝ այս նախագիծն ինձ համար օգտակար է։ Սա լավ նախագիծ է որպես ֆուտբոլիստ և որպես մարդ զարգանալու համար:

Ի վերջո, Լոնդոնը լավ քաղաք է, և, իհարկե, ես ցանկանում եմ առաջադիմել ֆուտբոլային առումով և նվաճել գավաթներ:

Այնպես որ, կարծում եմ, որ այս պահին սա լավ նախագիծ է ինձ համար: Միանշանակ լավն է»,- Նկունկույի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը: