Աշրաֆ Հակիմիի գործակալ. «Այդ ակումբը միշտ կլինի նրա տունը»

ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն խոսել է «Ռեալի» նկատմամբ իր հաճախորդի վերաբերմունքի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարոկկացին երազում է վերադառնալ «արքայական ակումբ»։

«Աշրաֆը 5 տարի բացակայել է «Ռեալից», բայց այդ ակումբը միշտ կլինի նրա տունը։

Նրա սրտում ինչ-որ տեղ կա Մադրիդի «Ռեալի» զինանշանը, որը ձևավորվել է մանկության տարիներին»,- ասել է գործակալը։

Անցած մրցաշրջանում Հակիմին Ֆրանսիայի առաջնությունում խփել է 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Աշրաֆը նախքան ՊՍԺ տեղափոխվելը 2021 թվականի ամռանը  խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» և Միլանի «Ինտերում»։