Հարձակողական ոճի կիսապաշտպան Սամուել Չուկվուեզեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իսպանական «Վիլյառեալին», «Միլանի» հիմնական տրանսֆերային նպատակն է:
Լրագրող Մատեո Մորետոյի խոսքով՝ «դեղին սուզանավի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա համար վճարեն 25-30 մլն եվրո։ Ակումբների միջև բանակցություններ տեղի կունենան մոտ ժամանակներս։
Նախորդ մրցաշրջանում Չուկվուեզեն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: