Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի գործակալները հանդիպել են «Ալ-Նասրի» հետ, հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը կարող է 32-ամյա ֆրանսիացուն գնել 25 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչների հանդիպումը կայացել է Լոնդոնում։
Ավելի վաղ հարձակվողը խոստովանել էր, որ կցանկանար խաղալ ՄԼՍ-ում։
2022/23 մրցաշրջանում Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 16 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։