«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին չի ցանկանում հեռանալ ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա իսպանացին մտադիր է մարզչական շտաբին ապացուցել, որ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆատիի նկատմամբ հետաքրքրված են «Արսենալը» և «Ատլետիկոն»։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։