Անդրե Օնանային փոխարինելու երկու հիմնական թեկնածու կա

Միլանի «Ինտերը» թիրախավորել է երկու դարպասապահների, ովքեր կարող են փոխարինել թիմի ներկայիս դարպասապահ Անդրե Օնանային։

Լրատվամիջոցները հայտնում են, որ եվրոպական մի քանի գրանդներ ցանկանում են գնել 27-ամյա կամերունցու տրանսֆերը:

La Gazetta dello Sport-ը պնդում է, որ այս պահին «Ինտերը» ընտրություն է կատարում «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերի միջև։ Նշվում է, որ իտալացիները պատրաստ են վրացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար հատկացնել մոտ 25 մլն եվրո։