Ալվարո Մորատան հայտնվել է իտալական ակումբի դիտակետում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է «Միլանի» թիրախում, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիները» հարձակվող են փնտրում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա տեղափոխվելու է «Ինտեր»։

Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: