Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն կփոխի խաղահամարը, տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Գառնաչոն այսուհետ կխաղա «7» համարով, նախկին «49» համարի փոխարեն:
Ավարտված մրցաշրջանում իսպանացին մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել էր 37 խաղ՝ դառնալով 6 գոլի և նույնքան ասիստի հեղինակ: