Պաշտպան Ստեֆան դե Վրեյը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպասվում է, որ Ստեֆան դե Վրեյը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը։
Համաձայնագիրը կներառի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
31-ամյա ֆուտբոլիստը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։
Դե Վրեյի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին Սաուդյան Արաբիայի որոշ ակումբներ։