ՈւԵՖԱ-ի տեսուչները զրկել են «Օսասունային» Կոնֆերենցիաների Լիգայի առաջիկա խաղարկությանը մասնակցելու իրավունքից՝ 2013/14 մրցաշրջանում ենթադրյալ պայմանավորված խաղեր կազմակերպելու պատճառով:
Իսպանական ակումբը մտադիր է բողոքարկել այս որոշումը։
«Ակումբը չի կիսում ՈՒԵՖԱ-ի տեսակետը։ Մենք կբողոքարկենք և օրինական կերպով կպայքարենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ: