Հրապարակվել է 2023/2024 մրցաշրջանի «Բարսելոնայի» երրորդ մարզաշապիկի լուսանկարները

Footy Headlines պորտալը, հրապարակել է 2023/2024 մրցաշրջանի «Բարսելոնայի» երրորդ մարզաշապիկի լուսանկարները։ Այն պատրաստված է փիրուզագույն գույնով։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Կատալոնացիները չորս տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեցին Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։

Իսպանիայի հաջորդ առաջնության մեկնարկը նախատեսված է օգոստոսի կեսերին։

Մարզաշապիկը ունի հետևյալ տեսքը