Մադրիդի «Ռեալը» և Դոնեցկի «Շախտյորը» ավարտում են բանակցությունները ուկրաինական ակումբի աջ պաշտպան Վինիսիուս Տոբիասի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/23 մրցաշրջանը 19-ամյա բրազիլացին վարձավճարով անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այժմ ակումբները պայմանավորվել են նոր վարձակալության շուրջ մինչև 2024 թվականի հունիսը 500.000 եվրոյի դիմաց՝ հետագայում Տոբիասին 15 միլիոն եվրոյով գնելու իրավունքով։ Գործարքը համաձայնեցված է, ակումբներին անհրաժեշտ է միայն ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը։
2022/23 մրցաշրջանում Տոբիասը «Կաստիլիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։