Պեդրին անդրադարձել է Իլկայ Գյունդողանի տրանսֆերին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին հարցին:

«Համաշխարհային կարգի ֆուտբոլիստներին միշտ ողջունում են «Բարսելոնայում»: Մենք շատ ուրախ կլինենք ողջունել նրան, երբ ամեն ինչ պաշտոնապես հաստատվի»,- Պեդրիի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Լոնդոնի «Արսենալը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։