ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարռո Անչելոտտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
«Ես գիտեմ, որ նա ընդգրկված է ազգային հավաքականի ծրագրերում, նախագահը հույսը դնում է նրա վրա, և մենք՝ ֆուտբոլիստներս, նույնպես ցանկանում ենք նրան տեսնել թիմում։ Ես, Վինին, Միլիտաոն և այլն։ Մենք արդեն ճանաչում ենք նրան, հասկանում ենք նրա մեծությունը։
Նրա ներկայությունը թիմում շատ կարևոր կլինի։ Բայց դեռ ոչինչ հաստատված չէ։ Հուսով ենք, որ պայմանագրի ավարտին նա կգլխավորի ազգային հավաքականը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: