Նեյմարը կարող է տուգանվել 1 միլիոն դոլարով

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է տուգանվել 1 միլիոն դոլարով՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում առանձնատուն կառուցելիս տարբեր խախտումների համար, հայտնում է France24-ը։

Նշվում է, որ Մանգարատիբայում, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյից 130 կիլոմետր հեռավորության վրա, աշխատանքներն իրականացվել են «առանց բնապահպանական մարմինների թույլտվության»։

Մասնավորապես, հայտնաբերվել են «բնապահպանական խախտումներ», այդ թվում՝ ջրային ճանապարհի շեղում և գետից ջրի չարտոնված դուրսբերում։ Արձանագրվել են նաև չարտոնված պեղումներ, հողի, քարերի և ժայռերի տեղաշարժ, ինչպես նաև առանց թույլտվության լողափի ավազի օգտագործում։