Մարսելինո Գարսիա Տորալը ֆրանսիական ակումբ գլխավորեց

«Մարսելը» հայտարարել է Մարսելինո Գարսիա Տորալին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

57-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ատլետիկը», «Վալենսիան», «Վիլյառեալը» և «Սևիլիան»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մարսելին» վստահության համար։ Թիմի և նախագծի վերաբերյալ մեր քննարկումները արդյունք տվեցին:

Ես և իմ բոլոր աշխատակիցները համոզված ենք այս նախագծի հաջողության մեջ»,- ասել է մարզիչը: