«Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնվել է «Ալ-Հիլալի» ուշադրության կենտրոնում: Սաուդյան ակումբն արդեն առաջարկով դիմել է 50-ամյա պորտուգալացուն, հայտնում է Foot Mercato-ն:
Ֆոնսեկան «Լիլը» գլխավորում է անցած ամառվանից։ Անցած մրցաշրջանում թիմը Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը։
Նախկինում Ֆոնսեկան մարզել է նաև «Ռոմա», «Շախտյոր», «Բրագան», «Պորտու» և այլ ակումբներ։