Լեանդրո Պարեդեսը կվերադառնա ՊՍԺ

«Յուվենտուսը» հայտարարել է, որ կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հեռանում է ակումբից՝ ՊՍԺ վերադառնալու համար։

2022/23 մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին թուրինյան ակումբի կազմում անցկացրած 35 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում

Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: