Կիլիան Մբապպեն այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ կլքի ակումբը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ», հայտնում է PSG Community-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 21-ին «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանիի հետ, որի ժամանակ նա համաձայնել է գնել 24-ամյա ֆրանսիացուն։

Տրանսֆերային գումարը կկազմի 200 մլն. եվրո, մադրիդցիները ստիպված կլինեն ևս 50 մլն. եվրո վճարել ֆուտբոլիստի համար, եթե նա դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր։