Կևին Դանսոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Լենսի» պաշտպան Կևին Դանսոյին այս ամռանը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբն արդեն բանակցությունների մեջ է մտել 24-ամյա ավստրիացու տրանսֆերի շուրջ։

2022/23 մրցաշրջանում Դանսոն բոլոր մրցաշարերում «Լենսի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։