Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի ծառայություններով։
27-ամյա ֆուտբոլիստը անհաջող մրցաշրջան անցկացրեց թիմի կազմում, ուստի ակումբը դիտարկում է անգլիացուն վաճառելու տարբերակը, իսկ նրա տրանսֆերի գնման հիմնական հավակնորդներից մեկը «Բավարիան» է, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Մյունխենյան գրանդը սերտ հարաբերություններ է պահպանում Ֆիլիպսի շահերը ներկայացնող գործակալության հետ, ինչը մեծացնում է բանակցությունների հաջող ելքի հնարավորությունները։
Կալվին Ֆիլիպսը միացավ «Մանչեսթեր Սիթիին» անցած ամառ՝ 49 միլիոն եվրոյով «Լիդսից» տեղափոխվելով: Ֆուտբոլիստի ներկայիս արժեքը Transfermarkt-ը գնահատում է 32 միլիոն եվրո։