«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Metro-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը հռոմեացիներին առաջարկել է վարձակալել 26-ամյա հոլանդացուն։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը:
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման և գոլ չի խփել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո: