«Միլանի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ ապագայում կարող է միանալ «Նյուքասլին», հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ «կաչաղակները» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները):
Կողմերը մոտ են բանակցությունների ավարտին։ Այս պահին նրանք սպասում են «Միլանի» ամերիկացի սեփականատիրոջ թույլտվությանը, որպեսզի փակեն գործարքը: