Սեզար Ասպիլիկուետան որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտնել է ակումբին այս ամառ թիմից հեռանալու իր ցանկության մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», որը պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին մոտ ապագայում։ «Բավարիան» դիտարկում է նաև պաշտպանի հնարավոր ձեռքբերումը։

33-ամյա իսպանացին «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, Transfermarkt.com-ը պաշտպանի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։