Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է հարձակման գծում օգտագործել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ Անչելոտտին մտադիր է հաջորդ մրցաշրջանի սկզբից Վալվերդեին պարբերաբար օգտագործել հարձակման գծում։ Մասնագետը մեծ հույսեր է կապում ուրուգվայցու հետ։
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»։