«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան շուտով կմիանա «Ինտերին»:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 33-ամյա իսպանացին արդեն համաձայնեցրել է «Ինտերի» հետ անձնական պայմանագրի պայմանները։
Առաջիկա օրերին պաշտպանը բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի պայմանագիրը։
Ասպիլիկուետան «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին 8,8 միլիոն եվրոյի դիմաց:
2022/2023 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում և ստացել 4 դեղին քարտ։