Ֆեդերիկո Կյեզայի ծառայություններով մի շարք գերակումբներ են հետաքրքրվում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կյեզայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստին դուր է գալիս մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ աշխատելու հեռանկարը։

Առայժմ ակումբը պաշտոնական առաջարկ չի արել, բայց կարող է բանակցություններ սկսել՝ առաջարկելով 40 մլն եվրո։

Վինգերով հետաքրքրված են նաև «Չելսին», «Բավարիան», ՊՍԺ-ն և «Նյուքասլը»:

Կիեզայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Նախորդ մրցաշրջանում նա 33 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։