«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի ծառայություններով։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը՝ ֆրանսիացին մոտ օրերս կարող է պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Ֆուտբոլիստը ցանկանում է այս ամառ հեռանալ «Բավարիայից», ինչը մյունխենյան ակումբի ղեկավարության համար վաղուց գաղտնիք չէ։ Ֆրանսիացին մտադիր է մեկնել նոր փորձի և հանդես գալ որպես կենտրոնական պաշտպան։
Նշենք, որ ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։