«Բավարիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրոյի հետ։ Պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Վերջին յոթ տարիներին Գերեյրոն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 36 հանդիպում, դարձել 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալիայի հավաքականի կազմում 29-ամյա Գերեյրոն անցկացրել է 64 հանդիպում և խփել 4 գոլ։