Մեյսոն Գրինվուդը վերսկսել է մարզումները

Անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը 2022 թվականի փետրվարին ձերբակալվելուց հետո առաջին անգամ է վերադարձել մարզումների։

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ 21-ամյա հարձակվողը մարզվում է անձնական մարզչի հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է որոշում կայացնել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ:

Ավելի վաղ Գրինվուդը ազատվել էր բռնաբարության և մահվան սպառնալիքների գործով բոլոր մեղադրանքներից, սակայն ակումբը որոշել է ներքին հետաքննություն անցկացնել և առայժմ թույլ չի տալիս ֆուտբոլիստին մարզվել թիմի հետ։