«Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Յուրիեն Թիմբերը համաձայնել է տեղափոխվել «Արսենալ»:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լոնդոնյան ակումբը գրեթե համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 22-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Զինագործները» պատրաստվում են այս շաբաթ նոր առաջարկ անել «Այաքսին»: Ամստերդամյան ակումբը մերժել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջին առաջարկը՝ պահանջելով 50 միլիոն ֆունտ: «Արսենալը» համոզված է, որ կկարողանա ավարտել գործարքը: