Էդուարդ Սպերցյանի ապագայի հարցում հստակություն կա

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

«Ցլերը» դեռ ոչ մի առաջարկ չեն ստացել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

Ըստ աղբյուրի՝ Սպերցյանի և ակումբի միջև կա պայմանավորվածություն, որ բարենպաստ առաջարկի դեպքում կիսապաշտպանը կկարողանա հեռանալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում արտասահմանյան թիմերը, այդ թվում՝ Ա Սերիայի ակումբները։